Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հին Երևանի բաղնիքները

23:48, կիրակի, 02 հունիսի, 2024 թ.
Հին Երևանի բաղնիքները

18-19-րդ դդ. Երևանում գործում էր ինը բաղնիք: Դրանք բոլորն արևելյան տիպի բաղնիքներ էին, գտնվում էին Շահար, Դամիրբուլաղ, Կոնդ թաղամասերում և իրենց առանձնահատուկ տեղն ունեին հին քաղաքի նիստ ու կացում: 20-րդ դ. սկզբներին արևելյան բաղնիքներին փոխարինում են եվրոպական տիպի բաղնիքները, որոնք իրենց հարմարություններով խստորեն տարբերվում էին նախկին փոքր ու անհարմարավետ հաստատություններից:

Բաղնիք Հին Երևանում
Բաղնիք Հին Երևանում

     21-րդ դարում ապրող երևանցու համար դժվար է պատկերացնել հասարակական բաղնիք ասվածն ու առավել ևս այն ժամանցի անցկացման կարևոր հաստատություն պատկերացնելը, մինչդեռ բաղնիքն ու բաղնիքի ծեսը Հին Երևանի բնակչության կենցաղում ունեցել են իրենց առանձնահատուկ տեղն ու դերը և այնքան են կարևորվել, որ քաղաքում եղել է հատուկ Բաղնիքի փողոց: Այն պատկերված է քաղաքային ինժեներ Բ. Մեհրաբովի 1906-1911թթ. կազմած հատակագծում։
Արևելյան բաղնիք Հին Երևանում
Արևելյան բաղնիք Հին Երևանում

     Քաղաքի արևելյան ու եվրոպական բաղնիքներից օգտվում էր մահմեդական ու քրիստոնյա բնակչությունը: 19-րդ դ. ցարական վկայագիր Շոպենը նշում է, որ Երևանում այդ ժամանակ կար ինը բաղնիք: Դրանք բոլորն ասիական տիպի էին, որտեղ ջուրը տաքացնելու համար ոչ թե փայտ, այլ գոմաղբ էին վառում։ 20-րդ դարի սկզբում սկսեցին կառուցել նաև եվրոպական ոճի բաղնիքներ։ Դրանցից ամենահայտնին ինժեներ Կ .Հովհաննիսյանի «Եվրոպական բաղնիքն» էր, որը կառուցվել էր 1912 թ., տիրոջ նախագծով:
Բաղնիք, Բաղնիքի փողոցում, մատիտանկար
Բաղնիք, Բաղնիքի փողոցում, մատիտանկար
Այդտեղ կային «ազնվական կանանց ու տղամարդկանց ընդհանուր համարներ, լոգարաններ, սառը և աստիճանաբար տաքացող ցնցուղ, բուժական մասեր, շոգեբաժիններ, ցեխի վաննաներ»։
Ֆանտազիա բաղնիք, 20-րդ դարի սկիզբ
Ֆանտազիա բաղնիք, 20-րդ դարի սկիզբ

     Բաղնիքների հետ կապված էին մի շարք ծեսեր ու ավանդույթներ, որոնք պահվում էին բնակիչների շրջանում։ Բաղնիք այցելում էին ընտանիքներով։ Բաղնիքում կարելի էր օգտվել նաև վարսավիրի ու մերսողի ծառայություններից։ Հարսանիքի նախօրեին հարսն ընկերուհիների, փեսան` ընկերների հետ գնում էին բաղնիքի ծեսի, ինչը յուրաքանչյուր նշված խմբի համար վերածվում էր նախահարսանեկան ուրախ խնջույքի:
Մեհրաբովի կազմած հատակագիծ 1906-1911 թթ
Մեհրաբովի կազմած հատակագիծ 1906-1911 թթ

3000 | 0
Facebook