Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ ՀՀ մաս լինելը». վարչապետ

14:36, շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
«Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ ՀՀ մաս լինելը». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին․ «Հայաստանում շատ, կներեք բառի համար, ալերգիկ վերաբերմունք կա էդ թեմայի հետ կապված։ Բայց մենք այդ թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ դե յուրե ՀՀ մաս լինելը»,- ասել է Փաշինյանը։

2525 | 1
Facebook