Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից

21:18, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից

Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում, ապրիլի 6-ից բացվել է «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով մեծածավալ միջազգային ցուցահանդեսը։ Ցուցադրությանը մասնակցում է նաև Հայաստանի պատմության թանգարանը` 32 ուշագրավ ցուցանմուշով։

Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից
Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից

     «Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերի, քարտեզների ուղեկցությամբ հիմնականում միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներ Անիից ու Դվինից, ինչպես նաև վանական համալիրներից մեզ հասած կոթողների, խեցեղենի, փայտե, ապակե, մետաղե հոյակերտ նմուշների, ձեռագրերի համադրությամբ այցելուները հնարավորություն ունեն ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։
     Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ, ինչպիսիք են Անիից պեղված 13-րդ դ․ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։
Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից
Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից

Մեծածավալ ցուցահանդեսը նվիրված է հայտնի իտալացի առևտրականի մահվան 700-ամյա տարելիցին, որի շրջանակներում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել ինչպես Իտալիայից ու Հայաստանից, այնպես էլ Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը։

Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից
Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից

1639 | 0
Facebook