Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը

20:36, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը

Թուրքիան վճռականորեն դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարութունը։
     «Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես` ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»:
     Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։

«Այդ նախաձեռնությունը, որն անտեսում է Ադրբեջանի դիրքորոշումը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։

Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»։

3588 | 0
Facebook