Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը

18:00, կիրակի, 10 մարտի, 2024 թ.
Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգել է հայկական «Արմսաթ 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։

Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։
     ««Արմսաթ 1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները, ինչպես նաև դրանց հնարավոր կիրառությունները նախատեսվում է ներկայացնել արբանյակի երկրային ենթակառուցվածքի (կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի) պաշտոնական բացման ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ:
     Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ արբանյակի կառավարման կենտրոնն ստեղծվել է և գործարկվել դեռևս 2023 թվականից, իսկ ընդունիչ կայանի ստեղծման, գործարկման և ծրագրային ներդաշնակեցման աշխատանքները եզրափակիչ փուլում են:
     Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։

Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական Satlantis ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ 1»։

2234 | 0
Facebook