Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պահանջում ենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը». Վազգեն Պետրոսյան

11:30, երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ.
«Պահանջում ենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը». Վազգեն Պետրոսյան

Մի խումբ ուսուցիչներ, մասնագետներ, պատմաբաններ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի, նրանք պահանջում են նաև ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: «Այդ դասագիրքը բավականին խնդրահարույց է, բոլորը դեմ են: Այդ իսկ պատճառով նախաձեռնեցինք՝ խոտանել դասագիրքն ու նախարարին ժամանակ տվեցինք ընդառաջելու: Իրենցից որևէ պատասխան չստացանք, դրա համար էլ հավաք հրավիրեցինք, որպեսզի նախարարին հանձնենք դիմում, որի տակ ինքը պետք է ստորագրի ու հրաժարական տա: Եթե չտա, մեր քայլերը գիտենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը:

«Պահանջում ենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը». Վազգեն Պետրոսյան
2947 | 0
Facebook