Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

Արցախցի երեխաների ծննդյան նպաստի դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից

18:54, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
Արցախցի երեխաների ծննդյան նպաստի դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք պատրաստվում են դիմել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, իրենց դիմումները կկարողանան ներկայացնել դեկտեմբերի 11-ից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
     «Նպաստները նշանակվելու են նույն սկզբունքով, ինչ ՀՀ օրենսդրությունն է նախատեսել ՀՀ քաղաքացիների համար»,– ասաց նա։
     Խոսելով խնամքի նպաստի մասին` Մանուչարյանը շեշտեց, որ կա կարևոր տարբերակում`հաշվի առնելով` երեխան երբ է ծնվել` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ` ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով։
     «2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ նրանից` ծնողը խնամքի արձակուրդում է, թե ոչ։ Խնամքի չափը որոշելիս այս դեպքում հաշվի կառնվի նրա խնամքի արձակուրդում գտնվելու փաստը։ Ընդ որում` ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստ է նշանակվում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ երեխայի և ծնողի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ–ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում»,– նշեց Մանուչարյանը։

| | |
4986 | 0
Facebook