Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չնայած ձախողմանը` Իլոն Մասքը հայտարարել է Starship-ի հերթական թռիչքի մասին

19:48, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
Չնայած ձախողմանը` Իլոն Մասքը հայտարարել է Starship-ի հերթական թռիչքի մասին

Իլոն Մասքը հայտարարել է Starship-ի հաջորդ փորձարկումների ամսաթիվը՝ չնայած նախորդած ձախողմանը։ Իլոն Մասքը պատասխանել է X սոցիալական ցանցում իր բաժանորդներից մեկի հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Starship Flight 3 ծանր տրանսպորտային նավի հաջորդ փորձնական թռիչքը։
     Մասքի խոսքով՝ թռիչքը պետք է իրականացվի 3-4 շաբաթից։
     Միաժամանակ SpaceX-ը պետք է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության լիակատար վերահսկողության ներքո իրականացնի վթարի պատճառների համապարփակ հետաքննություն։
     «Starship Flight 3-ի թռիչքային սարքավորումները պետք է պատրաստ լինեն մեկնարկի երեք-չորս շաբաթվա ընթացքում: «Հայբեյի անգարում երեք նավ կա արտադրության վերջնական փուլում»,- պատասխանել է Իլոն Մասքը:

2415 | 0
Facebook