Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկար աշխատանք ենք տարել այդ փառատոններն ու մրցույթները առանձնացնելու համար». ԿԳՄՍ նախարար

00:18, շաբաթ, 26 օգոստոսի, 2023 թ.
«Երկար աշխատանք ենք տարել այդ փառատոններն ու մրցույթները առանձնացնելու համար». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Տևական ժամանակ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները բարձրացնում էին այն հարցը, որ ինչպես սպորտի ոլորտում է պետությունը խրախուսում բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին, այնպես էլ նմանատիպ ուշադրության և խրախուսանքի կարիք կա մշակույթի ոլորտում հեղինակավոր հարթակներում հաջողություն գրանցող ստեղծագործողների նկատմամբ։
     Այսօր հանրային քննարկման ենք դրել միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցույթներում մրցանակների արժանացած մշակույթի գործիչներին ամենամսյա դրամական խրախուսում տրամադրելու կարգը։
     Երկար աշխատանք ենք տարել ըստ ոլորտների այդ փառատոններն ու մրցույթները առանձնացնելու համար՝ խորհրդակցելով ոլորտի մասնագետների և կառույցների հետ։ Առաջարկում եմ ծանոթանալ նախագծին և առաջարկներ ներկայացնել։Նախագիծը կտեղադրեմ մեկնաբանության մեջ»։

2758 | 1
Facebook