Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անչափահասի նկատմամբ բռնության տեսանկյունից սա շատ բացասական երևույթ է». ՄԻՊ

18:24, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
«Անչափահասի նկատմամբ բռնության տեսանկյունից սա շատ բացասական երևույթ է». ՄԻՊ

«Այս դեպքը որևէ մեկ համար չի կարող ընդունելի լինել: Միանգամից հայտնեմ, որ բռնությունը պետք է բացառել հանրային հարաբերությունների տիրույթից: Իրավասու մարմիններից պարզել են, որ դեպքը նոր չէ տեղի ունեցել: Անչափահասի նկատմամբ բռնության տեսանկյունից սա շատ բացասական երևույթ է, մեր կողմից հիմա այն հատուկ ուշադրության է արժանանացել, բայց հետո նաև եզրահանգում կանենք և հստակ առաջարկություններով հանդես կգանք և կներկայացնենք իրավասու մարմիններին»,- ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով Դիլիջանի քրեական պետի կողմից անչափահասին ծեծելու դեպքին, ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

2338 | 1
Facebook