Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տպավորություն է՝ Հայաստանը սրընթաց շարժվում է Ճապոնիայի ուղղությամբ». Հեքիմյան

01:12, երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ.
«Տպավորություն է՝ Հայաստանը սրընթաց շարժվում է Ճապոնիայի ուղղությամբ». Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Փաստացի, Հայաստանում օրվա իշխանությունների ուղղորդմամբ, անցկացվում են Ճապոնիայի օրեր:
     Սկզբից սակուրաների վերաբերյալ համապարփակ հանրային քննարկում, այնուհետև՝ Ավինյան Տիգրանի ճապոներեն լեզվի իմացության անթաքույց ցուցադրություն:
     Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը սրընթաց շարժվում է Ճապոնիայի ուղղությամբ:
     Եթե այդպես է, ապա լրիվ անվճար լուրջ քաղաքական խորհուրդ տամ ՀՀ օրվա իշխանություններին, այն է՝
     ճանաչեք Ճապոնիայի ինքնիշխանությունը Կուրիլյան կղզիների նկատմամբ և արժանապատվորեն հեռացեք»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
3556 | 1
Facebook