Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2022-ին ՀՀ-ում արձանագրվել է ակտիվ տուբերկուլյոզի 472 դեպք

12:24, ուրբաթ, 24 մարտի, 2023 թ.
2022-ին ՀՀ-ում արձանագրվել է ակտիվ տուբերկուլյոզի 472 դեպք

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդը վարակված է տուբերկուլյոզով, սակայն ոչ բոլորի` վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ հիվանդությունը։
     2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։
     Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններ, այս մասին հայտնում է ԱՆ-ը:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
1733 | 0
Facebook