Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է». Վարդան Ոսկանյան

01:18, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
«Էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է». Վարդան Ոսկանյան

Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։ Թելեգրամյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
     «Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը։

Հաշվի առնելով այն, որ մեզանում հաճախ նման դեպքերում թյուրընկալում է առաջանում, թե, իբր, «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է», պետք է նշեմ, որ նման մոտեցումը լրջմիտ չի կարող համարվել, և էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ սրանով հանդերձ խիստ վտանգավոր թշնամի է ուստի պատրանքներին տրվել չի կարելի»,- գրել է նա։

3672 | 0
Facebook