Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին

14:00, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շարունակվում են խորհրդարանական լսումները՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց. «Ճիշտն ասած, ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն պատահականորեն լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք: Էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում ՀՀ իշխանությանը: Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք: Նստած հաթաթաներ եք տալիս: Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք: Ձեզ թվում ա՝ դուք տրիբունալի մասնակի՞ց եք, հա՞: Ո՞վ եք արա դուք: Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի՛ տալու ձեզ, մոռացե՛ք»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց նա:

«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին
7637 | 2
Facebook