Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Միջազգային

Թուրքիան լողացող էլեկտրակայաններ կուղարկի Ուկրաինա

18:30, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
Թուրքիան լողացող էլեկտրակայաններ կուղարկի Ուկրաինա

Թուրքիան Ուկրաինային կմատակարարի 500 ՄՎտ հզորությամբ լողացող էլեկտրակայաններ, որոնք կկարողանան ծածկել 1 միլիոն տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի կարիքները, գրում է Anadolu-ն՝ վկայակոչելով թուրքական Karpowership ընկերության և Ուկրաինայի էներգետիկ ընկերության հուշագիրը։

«Լողացող էլեկտրակայաններն առաջարկում են արագ, հուսալի և ճկուն լուծումներ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների համար, և մենք պատրաստ ենք հնարավորինս արագ աջակցել Ուկրաինային»,- ասել է Karpowership-ի ներկայացուցիչ Զեյնեփ Խարեզին:

«Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ենթադրվում է, որ 500 մեգավատ հզորությամբ լողացող էլեկտրակայանները կսկսեն օպերատիվ կերպով էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինայի բաշխիչ ցանցին»,- գրում է թուրքական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ կայանները տեղակայվեն Մոլդովայի ու Ռումինիայի նավահանգիստներում և այդ երկրների միջոցով էլեկտրաէներգիա կմատակարարեն ուկրաինական ցանցերին։ Այնուամենայնիվ, դա դեռ պետք է բանակցվի Ռումինիայի և Մոլդովայի իշխանությունների հետ:

7809 | 0
Facebook