Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մանրամասներ՝ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից․ «ժողովուրդ»

09:12, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
Մանրամասներ՝ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից․ «ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման առիթը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպն էր, ինչի հետևանքով 15 ժամկետային զինծառայող հրդեհի զոհ դարձավ։

Oրաթերթին Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ թեև ամենասուր հարցերն են ուղղվել պաշտպանական գերատեսչության ղեկավարին, բայց հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է բավականին հանգիստ, ոչ լարված մթնոլորտում։ «Խոսել ենք այն բոլոր խնդիրների, մտահոգիչ երևույթների մասին, որ կա ոչ միայն բանակի, այլ նաև հասարակության ներսում առհասարակ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դեպքի պատասխանատուն (գոնե քաղաքական մակարդակում) բոլորս ենք, թիմն է, հետևաբար իրավիճակը լարելու կամ լարվածություն ստեղծելու կարիք ընդհանրապես չկար»,- ասաց մեր աղբյուրն ու ավելացրեց, որ հանդիպման ժամանակ Պապիկյանի հրաժարականի հարցը չեն քննարկել. այդ մասին անգամ հարց-տեսակետ չի հնչել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

4809 | 0
Facebook