«Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել». Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Աղետը շեմին է, իշխանությունը՝ սալոնային հյուրախաղերի, իսկ դիմացը՝ անգործություն Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի՛նչ է, աղետը ի՛նչ է։ Մենք առաջին խելագար պետությունն ենք կարծես թե։ Նախորդ նախագահը, երկիրը աղետի շեմին թողնելով, գաղտագողի Աբու-Դաբիից ճողոպրեց ու հիմա տաք Լոնդոններից մտահոգություններ է արտահայտում։ Կոչ եմ անում իմ ընկերներին, հանրային մեծ խումբ պարկեշտ պայքարող գործիչներին. ժամանակն է՝ ամեն ինչի մասին խոսել ավելի պարզ ու առանց ավելորդ քաղաքավարության։ Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել։ Ու պետք չէ սահմանափակվել միայն վերջին երկու «գաստրոլյոր» նախագահների կամ գործող իշխանության դերակատարմամբ։ Կա՛մ պահելու ենք պետություն, կա՛մ դիմավորելու ենք աղետը։ Այդ աղետին կնսպաստես քո ակտիվ քայլերո՞վ, թե՞ պասիվ անտարբերությամբ. տարբերությունը պատմական կտրվածքով շատ մեծ չի լինելու»:
|