Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զենքն է խաղաղության ճանապարհը». Սթոլթենբերգը՝ Ուկրաինային օգնելու մասին

19:48, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
«Զենքն է խաղաղության ճանապարհը». Սթոլթենբերգը՝ Ուկրաինային օգնելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել ավելի մեծ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է Օսլոյում Նորվեգիայի ձեռնարկությունների համադաշնության ամենամյա համաժողովում գլխավոր քարտուղարի ելույթից հետո։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է Ուկրաինային աջակցելու կարևորությունը, այդ թվում՝ լրացուցիչ սպառազինությամբ։

«Զենքն իրականում խաղաղության ճանապարհն է»,- ասել է Սթոլթենբերգը։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ գլխավոր քարտուղարը «ընդգծել է դաշնակիցների կողմից պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու, ավտորիտար ռեժիմներից կախվածությունը վերացնելու և ազատության և ժողովրդավարության համար միասին հանդես գալու անհրաժեշտությունը»:

5482 | 1
Facebook