Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Արցախում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր գներ

19:30, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
Արցախում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր գներ

Քաղաքացիների ահազանգերի ու Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում, վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:
     «Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում»,- նշված է հաղորդագրության մեջ:

13931 | 1
Facebook