Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովն Արմեն Գրիգորյանի խոսքերն անվանել է սադրանք

20:42, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
Պեսկովն Արմեն Գրիգորյանի խոսքերն անվանել է սադրանք

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սադրանք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ ձևեւավորվող Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը»։

«Նման հայտարարությունները կարող են դիտվել որպես սադրիչ։ Դրանք ճիշտ չեն։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և ոչ էլ մեկի միջոցով հայկական կողմի ուշադրությանն է ներկայացվել»,- ասել է Պեսկովը։

8119 | 1
Facebook