Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսում հրդեհվել է ռուսական կրիչ-կործանիչ «Կինջալ»-ը

22:12, կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ.
Բելառուսում հրդեհվել է ռուսական կրիչ-կործանիչ «Կինջալ»-ը

Բելառուսում, Մինսկի մերձակայքում գտնվող Մաչուլիշչի օդանավակայանում ռուսական МиГ-31К կրիչ-կործանիչ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Բելառուսական Գայուն» մոնիթորինգային խումբը։

Ըստ աղբյուրի, շարժիչն անհայտ պատճառով բռնկվել է։ Նշվում է, որ կործանիչը շարքից դուրս է եկել և մոտ ապագայում չի կարողանա թռչել։

MiG-31K-ն ի վիճակի է կրել և արձակել Kh-47M Kinzhal հիպերձայնային հրթիռներ։ Ըստ բաց աղբյուրների՝ դրանց արագությունը կարող է 10 անգամ գերազանցել ձայնի արագությունը։ Բելառուսն այժմ ունի առնվազն երեք ռուսական МиГ-31К. նրանք դեկտեմբերի 13-ին ժամանել են Մինսկի մոտ գտնվող Մաչուլիշչի օդանավակայան:

6024 | 0
Facebook