Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՊՎԾ-ն ստուգում է բոլոր կառույցներն ու մեքենաները. «Ժողովուրդ»

09:06, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ.
ՊՎԾ-ն ստուգում է բոլոր կառույցներն ու մեքենաները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգում է բոլոր պետական կառույցներին և պաշտոնյաներին կցված ավտոմեքենաները: ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների խլացուցիչները կամ բոլորին հայտնի «каталозатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել:

Այս տարվա նոյեմբերի 28-ին ՊՎԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ստացվել են տվյալներ, որ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (каталозатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա են խնդիրներ, ինչի կապակցությամբ նախաձեռնվել ու իրականացվել են վերահսկողական գործառույթներ:

Ըստ ՊՎԾ-ի՝ արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

6728 | 1
Facebook