Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

Պուտինը պարտվել է բոլոր ճակատներում. ԱՄՆ շտաբի պետ

23:30, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Պուտինը պարտվել է բոլոր ճակատներում. ԱՄՆ շտաբի պետ

ԱՄՆ Շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարք Միլին ասել է, որ ռուսական հարձակումները ուկրաինական ենթակառուցվածքների վրա ոչ միայն չեն կոտրել ուկրաինացի խաղաղ բնակչության մեջքը, այլև մեծացրել են դիմադրությունը ռուսական ներխուժմանը Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է արդեն 10 ամիս, իսկ Պուտինը պարտություն է կրել բոլոր ճակատներում»,- ասել է նա։

Միլին նաև անվանել է Ռուսաստանի հրթիռային հարձակումները «բացարձակապես անընդունելի». «Սա հարձակում է Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա... Ուկրաինացի զինվորականները ռազմական գործողությունների համար կախված չեն այս էներգետիկ ենթակառուցվածքից։ Սա Ուկրաինայի համար էկզիստենցիալ հակամարտություն է, որի դաժանությունը սնուցում է ուկրաինացի ժողովրդի ավելի մեծ վճռականությունը: Դուք դա տեսնում եք ամեն օր»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ անօրինական հարձակումները նաև ուժեղացնում են Ուկրաինային աջակցող երկրների վճռականությունը։

| | |
4462 | 1
Facebook