Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

TV 5-ը հայցադիմում է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
TV 5-ը հայցադիմում է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին և մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի հարցից հունից դուրս էր եկել և ասել․ «Ձեր սեփականատերը գող է ու ավազակ, ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի»։ Խաչատուր Սուքիասյանը նաև ասել էր, թե ինքն ապօրինի գույք չունի, իսկ «5-րդ ալիքի» սեփականատերն ունի ապօրինի գույք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3007 | 0
Facebook