Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Անընդհատ հարցնում եք՝ կռիվ կլինի՞. փորձեմ կարճ պատասխանել». Տարոն Սիմոնյան

11:06, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Անընդհատ հարցնում եք՝ կռիվ կլինի՞. փորձեմ կարճ պատասխանել». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Անընդհատ հարցնում եք՝ կռիվ կլինի՞։ Այս անգամ փորձեմ կարճ պատասխանել.

. 1908-ին Օսմանյան կայսրության հայերը չէին հավատում, որ նաև իրենց ջանքերով իշխանության եկած երիտթուրքերը կկազմակերպեն Հայոց ցեղասպանությունը և հինգհազարամյա պատմական հայրենիքի 90%-ից կմաքրեն հայկական հետքը։

. 1917-ին Առաջին աշխարհամարտում կռվող հայերը չէին հավատում, որ Ցարական Ռուսաստանի հեղափոխությունը կկազմալուծի հաղթանակներ տանող ռուսական բանակը, ու իրենք կմնան միայնակ օսմանյան բանակի դեմ։

. 1920-ին Սևրի ու Թիֆլիսի պայմանագրեր ստորագրած հայերը չէին հավատում, որ մերժվելու են Սևրի ու Թիֆլիսի պայմանագրերն ստորագրած մյուս պետությունների կողմից ու երեք ամիս հետո կորցնելու են ոչ միայն ազատագրված հողերը, Կարսն ու Արարատը, այլ նաև պետականությունը։

. 1980-ականների վերջում զարթոնք ապրող և խորհրդային ղեկավարների պատկերները ծածանող հայերը չէին հավատում, որ ոչ միայն մերժվելու են նրանց կողմից, այլ նաև Բաքվում, Գանձակում, Սումգայիթում, Արցախում իրենց ու իրենց ընտանիքներին սպանելու են տասնամյակներով իրենց հետ հարևանություն անող թուրքերը։

. Մինչև 2020թ. կիսախաղաղ կյանքով ապրող, արդեն անկախություն ձեռք բերած հայերը հավատում էին, որ Արցախում մեծ պատերազմ թույլ չեն տա ռուսը, եվրոպացին, ամերիկացին, չինացին, իրանցին ու նույնիսկ Նիբուրու մոլորակի անունակիները։

. 2021-ից թոքշոուներով քաղաքագետ դարձած հայը հավատում էր, որ Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են, որովհետև «թղթեր կան» ու որ «չեն թողնի»։

. Եվ, ի վերջո, հինգհազարամյա անընդմեջ պատերազմների կյանքով ապրած հայն այսօր հավատում է, որ ապրելու է խաղաղության դրաշրջանում։

Հարցնում եք՝ բա ի՞նչ անենք։

Խաղաղության պատրանքներով մի՛ փնտրեք արդարացում սեփական թուլությանը։

Հավատացե՛ք քաջությանն ու սիրե՛ք հաղթանակը, իսկ խաղաղությունն ընդունեք որպես նոր հաղթանակին պատրաստվելու կարճատև «միջոց», որովհետև քաջության մեջ է բարությունը, խիզախության մեջ է ճշմարտությունը։

Եվ հիշեք, որ սկզբից պետք է սկսենք, ամենասկզբից՝ հոգու ու ոգու արմատը ձևավորող գործոններից»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
| | |
6758 | 0
Facebook