Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիային և Իրաքին. ԶԼՄ-ներ

10:42, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիային և Իրաքին. ԶԼՄ-ներ

Թուրքիայի ռազմական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական բազաներին։ CNN Türk-ի փոխանցմամբ՝ Սիրիա է մտել նաև թուրքական զինված ուժերի ռազմական տեխնիկայի մեծ շարասյուն։

Անկարան գործողությունը դիտարկում է որպես պատասխան՝ անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած ահաբեկչություններին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «հակաահաբեկչական օդային գործողության» մեկնարկի մասին։

8414 | 0
Facebook