Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

16:36, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Ինչպես հայտնել էինք, Ադրբեջանի նախագահն այսօր ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում: «Մենք կատարում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեր բոլոր պարտավորությունները։ Մենք դրանք կատարում ենք արդեն երկու տարի, իսկ Հայաստանը կատարո՞ւմ է դրանք։ Ոչ»,- ասել է Իլհամ Ալիևը։ «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում. մեր համբերությունն անսահման չէ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը»։ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նշել է, որ դա «Հայաստանի պարտավորությունն է, քանի որ պատասխանատվություն է ստանձնել»։

9719 | 1
Facebook