Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միայն միասնական լինելով կարող ենք փրկել Արցախը»․ Սեյրան Օհանյան

00:36, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
«Միայն միասնական լինելով կարող ենք փրկել Արցախը»․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ
     Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած աննախադեպ հանրահավաքը ապացույցն է այն իրողության, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցա՛խն է մեր առաջնագիծը, և Արցախը ոտքի՛ է կանգնել՝ ի՛նքն իրեն պաշտպանելու վճռականությամբ:
     Ուստի կոչ եմ անում բոլորին նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00, գալ Ֆրանսիայի հրապարակ և ասել Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին, որ նրանց կողքին, նրանց թիկունքին ենք, ու միասին պայքարելով, պաշտպանելով մեր Հայրենիքը` կկանգնեցնենք պարտությունների շղթան: Միայն միասնական լինելով՝ կարող ենք ամուր, անխոցելի Դիմադրության ճակատ դառնալ ու փրկել Արցախը՝ այն Ադրբեջանի կազմում ճանաչելու դավադրությունից, դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
     Այսօր պայքարն այլընտրանք չունի: Խաղաղություն մեր տարածաշրջանում կհաստատվի թուրք-ադրբեջանական տանդեմի օրեցօր մեծացող նկրտումները զսպելուց հետո, իսկ դա հնարավոր է միայն ուժով, կենաց-մահու կռիվ տալով, ինչպես 1918֊ին, ինչպես Արցախյան առաջին ազատամարտում»:

Աղբյուրը` Սեյրան Օհանյան
2850 | 1
Facebook