Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներին

15:38, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ.
Եվրոմիությունը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներին

Եվրոմիության անդամները համաձայնության են եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, այս մասին հայտնում է РБК-Украина-ն: «ԵՄ երկրները որոշել են սառեցնել ֆիզիկական երեք անձանց և մեկ կազմակերպության ակտիվները, որոնք պատասխանատու են անօդաչու թռչող սարքերի ՌԴ մատակարարման համար, ինչպես նաև պատրաստ են պատժամիջոցները երկարաձգել ևս չորս իրանական կազմակերպությունների նկատմամբ, որոնք արդեն պատժամիջոցների ցանկում էին»,- ասվում է զեկույցում։

Հիշեցնենք՝ Կիևը հայտարարել էր, որ ռուսները կիրառում են Shahed-136 տեսակի իրանական արտադրության մարտական անօդաչուներ:

7196 | 0
Facebook