Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա նոր ձևաչափով. «Հրապարակ»

09:24, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ.
Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա նոր ձևաչափով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը, իր խոստման համաձայն, կբոյկոտի սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք ԱԺ նստաշրջանի աշխատանքները, համենայնդեպս՝ առաջին նիստերը։ Սակայն, որպես ազգընտիրներ, հանդես կգան նոր ֆորմատով՝ իրական կամ այլընտրանքային խորհրդարանի ձևաչափով։

Տեղեկացանք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հենց սեպտեմբերի 12-ին հրավիրել են քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով, նիստին հրավիրել են նաև փորձագետների։ Այն կայանալու է «Անի գրանդ» հյուրանոցում։ Օրակարգը վերնագրված է այսպես․ «Հայաստանի իրական օրակարգը․ անվտանգային մարտահրավերներ»։

Մեզ ասացին, որ քննարկումների այս ձևաչափը պարբերական է լինելու, գուցե խորհրդարանական նիստերին զուգահեռ։ Անդրանիկ նիստն էլ բացելու են պետական հիմնի հնչյունների ներքո, ինչպես խորհրդարանի նստաշրջանի բացման ու փակման ժամանակ է լինում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3291 | 0
Facebook