Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վճռական ենք աջակցել Երևանին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում». ՌԴ ԱԳՆ

12:24, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
«Վճռական ենք աջակցել Երևանին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում». ՌԴ ԱԳՆ

Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը: «Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում՝ համագործակցությունը լրացնելով հստակ բովանդակությամբ և փոխգործակցության արդյունավետությամբ։ Կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել արդիական խնդիրները, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ: Մենք վճռական ենք շարունակել առանցքային դաշնակցի դիրքերից աջակցել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունություն հնարավոր է՝ եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ: Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնն է:

Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք՝ ամրապնդելու ռուս-հայկական համագործակցությունը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- մասնավորապես նշված է տեքստում:

4592 | 2
Facebook