Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԼ․ «Փյունիկ»-ը 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց «Շերիֆին»

00:06, ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ.
ԵԼ․ «Փյունիկ»-ը 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց «Շերիֆին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվել էր Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:

Քիշնևի «Զիմբրու» ստադիոնում անցկացված հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Lրացուցիչ ժամանակում էլ թիմերը գոլ խփել չկարողացան։

11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Շերիֆի» ֆուտբոլիստները՝ 3:2:

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Շերիֆը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, «Փյունիկը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։

3091 | 1
Facebook