Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

Միջազգային

Աղմկահարույց տեսանյութից հետո Ֆինլանդիայի վարչապետը թմրանյութերի թեստ է հանձնել

12:42, շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ.
Աղմկահարույց տեսանյութից հետո Ֆինլանդիայի վարչապետը թմրանյութերի թեստ է հանձնել

Ֆինլանդիայի 36-ամյա վարչապետ Սաննա Մարինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ որոշել է թմրանյութերի թեստ անցնել՝ ասեկոսեներին վերջ դնելու համար. թեստի պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր տարածվել, որը ենթադրությունների տեղիք էր տվել, որ վարչապետն ու երեկույթի մասնակիցները թմրանյութ օգտագործած վիճակում են։

Սաննա Մարինն ասել է, որ երբևէ թմրանյութ չի օգտագործել. «Ես ոչ մի անօրինական բան չեմ արել... Մարդիկ պետք է հասկանան, որ կա աշխատանքի ժամ և կա հանգստի ժամ»:

Աղմկահարույց տեսանյութից հետո Ֆինլանդիայի վարչապետը թմրանյութերի թեստ է հանձնել
| | |
7011 | 0
Facebook