Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան կօգնի Ուկրաինային վերականգնել ավերված ենթակառուցվածքները

20:24, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Թուրքիան կօգնի Ուկրաինային վերականգնել ավերված ենթակառուցվածքները

Թուրքիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ռազմական գործողությունների հետևանքով ավերված ենթակառուցվածքների վերակառուցման մասին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Որպես առաջին նախագիծ՝ դիտարկվում է Կիևի շրջանի Ռոմանովկա գյուղի կամրջի վերականգնումը, որը Բուչան և Իրպենը միացնում է Կիևին։

Փաստաթուղթն ընդունվել է Լվովում երկու երկրների նախագահների բանակցություններից հետո։

5608 | 0
Facebook