Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհետ կորած քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվել»․ ԱԻՆ խոսնակ

19:16, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
«Անհետ կորած քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվել»․ ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պահին ենթադրաբար գտնված քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվել։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ ամփոփելով մինչ օրս կատարված աշխատանքները։
     «Առավոտից այդ վայրում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, ովքեր մասնագիտացած են նման դեպքերում արձագանքելու, նաև մասնագիտական որոշ հմտություններ ունեն։ Աշխատանքները կշարունակվեն մինչև քաղաքացուն գտնելը»,– ասաց նա՝ տեղեկացնելով, որ փլուզման եզրին գտնվող շենքը չեն ապամոնտաժի, քանի դեռ անհետ կորած քաղաքացուն չեն գտնել։

1823 | 0
Facebook