Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կա թյուրըմբռնում, որ Սյունիք այցելելու ժամանակ պարտադիր պետք է թշնամու պոստերով անցնել». Առուշանյան

15:12, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
«Կա թյուրըմբռնում, որ Սյունիք այցելելու ժամանակ պարտադիր պետք է թշնամու պոստերով անցնել». Առուշանյան

«Հասարակության մոտ կա թյուրըմբռնում, որ Գորիս կամ, առհասարակ, Սյունիք այցելելու ժամանակ պարտադիր պետք է թշնամու պոստերով անցնեն. էդպիսի բան չկա: Էստեղ անվտանգ է, ամեն բան նորմալ է, պայմանները կան, ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք»,- Գորիսի վերակառուցված Արտաշեսյան փողոցի և կից խաղահրապարակի բացման արարողությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, ըստ որի՝ այս տարի կարծես պասիվ է տուրիստական ավտոբուսների հաճախելիությունը:

5524 | 0
Facebook