Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կապիկի ծաղիկ հիվանդության դեմ

15:18, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
ԱՀԿ-ը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կապիկի ծաղիկ հիվանդության դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն կոչ է արել կառավարություններին՝ ակտիվացնել պայքարը կապիկի ծաղիկ հիվանդության տարածման դեմ:

«Անհրաժեշտ են հրատապ և համակարգված գործողություններ»,- ասել է նա: Նշվում է, որ հունիսի կեսերից դեպքերի թիվը եռապատկվել է և հասել ավելի քան 4,5 հազարի:

Հիշեցնենք՝ մայիսի կեսերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնեց Աֆրիկայից դուրս գրանցված կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի մասին: Արդեն իսկ հիվանդության հազարավոր դեպքեր են հաստատվել աշխարհի 58 երկրներում:

ԱՀԿ-ը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կապիկի ծաղիկ հիվանդության դեմ
8964 | 0
Facebook