Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդպիսին է ընդդիմության՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլականը»․ Հեքիմյան

20:36, շաբաթ, 25 հունիսի, 2022 թ.
«Այդպիսին է ընդդիմության՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլականը»․ Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան»: Սրանք են օրվա ընդդիմության հիմնական կարգախոսները: Այդպիսին է օրվա ընդդիմության՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլականը:
     Անշուշտ, Նիկոլի և թուրքի հետ Հայաստանը չի կարող ապագա ունենալ: Սակայն, արդյո՞ք մեր երկիրը կարող է հեռանկար ունենալ, օրինակ՝ Սորոսի, Ռոտենբերգի, Կոպիրկինի, Սուքիասյանների, այսրոպեական ԵՊՀ-ի, Մինսկի խմբի համանախագահների, 680 000 հայ ընտրողների, «արտախորհրդարանական» եսիմինչի, Թանկյան Սերժի, Խանջյան Արսինեի, Պուտինի կամ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ:
     Դեմ չեմ, որ ոմանք Հայաստանը չեն պատկերացնում առանց Սորոսի, Ռոտենբերգի, Կոպիրկինի և եսիմինչի: Սակայն, այդ դեպքում կգտնվեն «Առանց Սորոս» և «Առանց Պուտին» Հայաստան կարգախոսներով օրվա ընդդիմադիրներ: Եվ այսօրինակ գործընթացը կարող է անվերջ շարունակվել և շեղել «Ազատ, Անկախ Հայաստան» համապարփակ կարգախոսից:
     Ի դեպ, միայն «Ազատ, Անկախ Հայաստան» գաղափարի իրագործման դեպքում կվերանան «Առանց Նիկոլ, թուրքի, Սորոսի, Պուտինի, եսիմինչի և այսպես շարունակ Հայաստան» տիպի կարգախոսներն այն պարզ պատճառով, որ այդ կարգախոսներով թիրախավորված սուբյեկտները որևէ կարգավիճակ չեն ունենալու Ազատ և Անկախ Հայաստանում:
     Եվ ուրեմն, «Ազատ, Անկախ Հայաստան»»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
3900 | 0
Facebook