Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքը

20:36, հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքը

Ռուսական զորքերը գնդակոծել են Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը։ Այս մասին հայտարարել է Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։

«Չորս «ժամանում» կրկին Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան. նաև պայթյունների ձայներ են լսվել Պոլտավայի շրջանում։ Մանրամասները՝ ավելի ուշ։ Մենք կացարաններից չենք հեռանում»,- ասել է նա։

Ավելի ուշ Լունինը հավելել է, որ ընդհանուր առմամբ 8-ից 12 ռուսական հրթիռ է հարվածել Կրեմենչուգին՝ նավթավերամշակման գործարաններին և այլ ենթակառուցվածքային օբյեկտներին։ Նա նաև զգուշացրել է, որ նոր հարվածների սպառնալիքը պահպանվում է։

Ապրիլի 24-ին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կրեմենչուգի վրա ռուսական հրթիռային հարձակումների մասին. գնդակոծվել էր ՋԷԿ-ը և նավթավերամշակման գործարանը։

6340 | 0
Facebook