Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ բան կա սովորելու, շատ բան կա անելու». Դավիթ Բաբայան

16:48, երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
«Շատ բան կա սովորելու, շատ բան կա անելու». Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի գրառումը. «Հաղթանակ տանելու համար իսկապես անհրաժեշտ է բարոյական, ֆիզիկական և հոգևոր ներուժի հսկայական լարում: Բայց հաղթանակի, նրա իդեալների, նպատակների ու արդյունքների պահպանումը պահանջում է նույնպիսի լարվածություն և համառություն։ Միակ տարբերությունն այն է, որ հասարակությունն զգում է հաղթանակի սրությունն ու կարևորությունը, բոլոր ռիսկերն ու վտանգները, պատրաստ է դժվարություններին ու զրկանքների, որպեսզի հասնի դրան, երբ պատերազմ է։ Բայց խաղաղ ժամանակ այս ըմբռնումը, ցավոք, միշտ չէ, որ լինում է։ Բնակչությունը կարող է կորցնել զգոնությունն ու թուլացնել իր իմունային համակարգը ոչ պակաս վտանգավոր թշնամիների նկատմամբ, ինչպիսիք են եսասիրությունը, ագահությունը, ազգային արժեքների նկատմամբ ոչ պատշաճ, նույնիսկ արհամարհական վերաբերմունքը, հայրենասիրությունը և այլն։ Այս իրավիճակում կարող ենք ոչ միայն կորցնել հաղթանակների բոլոր արդյունքները, այլ՝ պարզապես անհետանալ: Այո՛, շատ բան կա սովորելու, շատ բան կա անելու»:

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
| | |
4600 | 0
Facebook