Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ գերիները դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի. Amnesty International

12:48, չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ.
Հայ գերիները դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի. Amnesty International

Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին:

Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրոխորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։

«Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին»,- նշված է զեկույցում, փոխանցում է «Փաստինֆո»-ն:

4281 | 0
Facebook