Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման մասին

21:48, հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ.
Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է՝ Տավուշի մարզի դպրոցներում դիտարկում էինք չափորոշչի փորձարկման գործընթացը։ Եղանք փոքր ու մեծ, քաղաքային և գյուղական, հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում։
     Մի բան ակնհայտ է՝ ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար։ Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք։
     Այսօր դպրոցներից մեկում փորձարկվող դասարանում ֆիզիկայի դասին երեխաները երկու խմբի բաժանված՝ շփման ուժի դրական և բացասական կողմերն էին նկարագրում։ Նման դասից հետո շփման ուժը մոռանալը բարդ կլինի։
     Միջնակարգ դպրոցներում առաջին անգամ տեսանք երեխաների, որ արդեն ըստ մասնագիտական կողմնորոշման՝ խմբերի էին բաժանվել ու յուրաքանչյուրն իր նախընտրածն էր սովորում։
     Խնդիրներն էլ ենք հավաքագրել և առաջիկայում դրանց ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է անենք։
     Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և դպրոցներին՝ կարևոր աշխատանքի համար»։

4021 | 1
Facebook