Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Մինչև պատերազմի ողբերգական ավարտն արգելված էր ասել ճշմարտությունը»․ Սուրեն Սահակյան

21:18, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Մինչև պատերազմի ողբերգական ավարտն արգելված էր ասել ճշմարտությունը»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրահոսում օրվա առիթով պաթոսը, իհարկե, ավելի քիչ ա, քան դա էր պատերազմից առաջ։ Պատերազմը ցույց տվեց մեր բանակի շինարարության համարյա բոլոր բացերը, իսկ որոնք ակնհայտ չդարձան, իրենց կյանքով ու մարմիններով ծածկեցին տասնյակ ու հարյուրավոր զինվորներ, կամավորներ, քաղաքացիական անձինք։ Հիմա էդ բացերի համար շատերն են մեղադրում ուրիշներին․ իբր իրենք չգիտեին, իսկ իմացողները գաղտնի էին պահում։ Ես դա երեսպաշտություն եմ համարում, ինչը շատ վտանգավոր երևույթ ա նաև այլ հարցերի դեպքում։ Բացթողումներից խոսում էին եզակիները, բայց նրանց ոչ թե լսում էին, հարցը քննարկում, այլ փորձում լռեցնել։ Ամբողջ խմբակներ էին աշխատում դրա համար, որոնք «հերոսանում» էին միայն նրա համար, որ խոսացողներին պաթոսով լռեցնում էին։ Հոծ շերտեր էին գնում նրանց հետևից՝ ամեն հարմար առիթով ծորալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համար։ Հիմա նույն մարդիկ մեղադրում են, թե իրենց խաբել են, բայց թիրախում էլի՛ ոչ թե նրանք են, որ իրականում խաբել են ու թուլացրել բանակը, այլ լրիվ ուրիշները, երբեմն նաև նրանք, որոնք միշտ էլ ասել են ճշմարտությունը։
     2018, թե 2019 թվականին մի տղա (անունը չնշեմ, չեմ համաձայնեցրել) մի հարցազրույցի ժամանակ ասեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ դիրքերում մարտնչողները ոչ թե հերոսաբար մահանում էին՝ ընտրելով դիրքերում իմացյալ մահը, այլ որովհետև ուղղակի ո՛չ նորմալ ծածկ կար, ո՛չ էլ փախնելու տեղ։ Էդ մարդուն սարքեցին «ազգի թշնամի»։ 2020-ին նա, շատերի նման, իրեն հայհոյողներից որոշների հետ մարտնչեց։ Ես վստահ չեմ, որ նրանից մեկը ներողություն ա խնդրել հայհոյելու համար, նույնիսկ երբ 2020-ին տեսան, որ խրամատներ կային՝ զինվորներին չէին ծածկում։ Ու էս հրապարակային «մահապատիժները» ազդակ էին նրանց համար, ովքեր ուզում էին խոսել, ճշմարտությունն ասել։ Մինչև պատերազմի ողբերգական ավարտը պրակտիկորեն արգելված էր ասել ճշմարտությունը։ Արգելում էին նրանք, որոնք հիմա բողոքում են, թե իրենց խաբել են։
     Հիմա հռետորական հարցն էն ա՝ դուք չգիտեի՞ք, թե՞ չէիք ուզում իմանալ։ Ձեզ ասում էին, դուք չէիք ուզում դա լսել։ Նույնպես և հիմա ճշմարտությունն ասելը մեծ խիզախություն ա պահանջում, բայց նույնիսկ ասելուց հետո դա մի չնչին ազդեցություն էլ չի ունենում, որովհետև անմիջապես լռեցվում ա արդեն ոչ թե մի ճամբարի, այլ բազմաթիվ ճամբարների կողմից։ Դա էլ, խոշոր հաշվով խնդիր չի։ Ավելի մեծ խնդիր ա էն, որ ճշմարտությունը կորում ա բազմապիսի ստի, կեղծիքի արանքում՝ անիմաստ դարձնելով ու արժեզրկելով այն։ Էսօր ճշմարտության ճանապարհը փակվում ա մի պատճառով՝ դրա պահանջարկը չկա։ Պետք ա մտածել էս ուղղությամբ։
     Կներեք, որ պաթոսս մեռել ա կամ երբեք էլ չի եղել ու դա ինձ հնարավորություն ա տվել երևույթներին դեմ առ դեմ առնչվել, տեսնել, հարաբերվել»։

| | |
3374 | 0
Facebook