Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փնթի թշվառների, Հայաստանն առանց բանակ ցանկացողների մասին խոսելու օր չէ». Աբրահամ Գասպարյան

16:48, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Փնթի թշվառների, Հայաստանն առանց բանակ ցանկացողների մասին խոսելու օր չէ». Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գրառումը. «Հայոց բանակը պիտի լինի գաղափարական, մարտական բարձր ոգով, արդիական, խելացի, կարգապահ ու կազմակերպված: Սա նպատակ է, ոչ թե կենաց: Կառուցվածքային փոփոխություններ անելո՛ւ ենք, զոհված տղերքի ուխտը գետնով չե՛նք տալու:
     Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ: Փնթի թշվառների, Հայաստանն առանց բանակ ցանկացող անհայրենիքների մասին խոսելու օր չէ, բայց հիշի՛ր, հայի ու Հայաստանի պահապան, հոգիս, սիրտս, միտքս, բազուկս ու էությունս քո՛նն են, քեզ վերացնել ցանկացողն էլ՝ քո կրնկի տակ:
     Պի՛նդ եղեք»:

4846 | 3
Facebook