Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Քրիստինե Գրիգորյանը՝ անվտանգային խնդիրների ու Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքի մասին

18:06, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
Քրիստինե Գրիգորյանը՝ անվտանգային խնդիրների ու Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքի մասին

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության հարցը։
     «Մեր երկրի դեպքում առավել ևս անհրաժեշտ է անվտանգային հարցերում ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով սահմանամերձ շրջաններում անվտանգային գոտու ստեղծման սահմանագծման ու սահմանազատման հնարավոր գործընթացներում սահմանային գոտում ապրող մարդկանց անվտագության երաշխիքների բնականոն ու արժանապատիվ կյանքի հարցերը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Քրիստինե Գրիգորյանը։
     «Ադրբեջանի կողմից շարունակվող միջազգային հումանիտար իրավունքի խախտումների, հատկապես հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի ու մարդկային կյանքն ու արժանապատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից քաղաքական առևտրի առարկա դարձնելու հարցերին պաշտպանի մանդատի շրջանակներում անդրադառնալն աշխատանքի կարևոր բաղադրիչ է լինելու»,- ընդգծեց նա։

| | |
1557 | 0
Facebook