Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է

17:24, ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ.
Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է

Օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել: Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունն ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ-ն 2020-2021թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6237 | 0
Facebook