Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում կինը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել

14:24, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
Արարատի մարզում կինը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է, որը նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա:
     Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինն աշխատում է Արարատի մարզի դպրոցներից մեկում՝ որպես տնօրեն:

4230 | 0
Facebook