Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Շիշ բռնողի» եղբայրը՝ «շիշ շպրտող». «Հրապարակ»

09:42, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
«Շիշ բռնողի» եղբայրը՝ «շիշ շպրտող». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

«Շիշ բռնողի» եղբայրը՝ «շիշ շպրտող». «Հրապարակ»
4957 | 3
Facebook