Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

22:18, կիրակի, 16 հունվարի, 2022 թ.
«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին:
     Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի:
     Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:
     Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին:
     Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է, որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է:
     Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է «Շենգավիթ» ԲԿ-ը:

Աղբյուրը` «Շենգավիթ» ԲԿ
9451 | 0
Facebook