Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

10 լավագույն մարզիկները պարգևատրվել են

22:06, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են

TotoGaming ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի է ունեցել ՀՖԿՍՊԻ «2021թ․ ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ» անվամբ պարգևատրությունը։

«TotoGaming ընկերությունը ներկայումս ակտիվ աշխատանքներ է տանում՝ խրախուսելով սպորտի զարգացումը Հայաստանում։ Պատահական չէ, որ ընկերությունը ստանձնել է նաև հայ մարզիկների պարգևատրման հավանավորչությունը։
     «Մենք բազմաթիվ մեծ հաջողությունների հասած մարզիկներ ունենք ու պետք է ամեն պահ լինենք նրանց կողքին։ Դա հպարտանալու առիթ է․ մեր սպորտսմեններին հիմա է՛լ ավելի են նկատում, նրանք ավելի տեսանելի են հանրության համար։ Ուզում ենք, որ երեխաները և երիտասարդները օրինակ վերցնեն, սովորեն պայքարել ու ամեն պահ առաջ շարժվել։ Շնորհավորում ենք միջոցառման բոլոր մրցանակակիրներին։ Շնորհակալություն, որ բարձր եք պահում Հայաստանի պատիվը միջազգային հանրության առաջ, և հիշե՛ք՝ TotoGaming ընկերությունը սպորտի կողքին է, նշանակում է՝ նաև ձեր»,- նշել է TotoGaming ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը։
     TotoGaming ընկերությունը ավելի վաղ հովանավորչական պայմանագիր էր կնքել նախկին հունահռոմեական ոճի ըմբիշ, բազմաթիվ մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր Միհրան Հարությունյանի հետ։ Միհրանը չկարողացավ մասնակցել միջոցառմանը, սակայն իր շնորհավորանքը հղեց մարզիկներին տեսահոլովակի միջոցով։
     «Մեր ընկերությունն առաջին անգամ չէ, որ կանգնում է սպորտի կողքին։ Մեր ծավալած գործունեության համար առանցքային է սպորտի զարգացումը Հայաստանում, սպորտին աջակցելն ու այն խթանելը։ Հպարտությամբ ենք հաստատում TotoGaming ընկերության մասնակցությունը այս կարևորագույն գործին։
     Սիրելի՛ մարզիկներ, հուսամ այսօրվա պարգևները նոր շարժառիթ կլինեն ձեզ համար, որպեսզի արդեն 2022 տարում գրանցեք նոր կարևորագույն մարզական հաջողություններ»,- ասել է TotoGaming ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը։
     TotoGaming-ը խոստանում է, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության տեքստում։

Զգուշացում, խաղին մասնակցելը նյութական վնաս կրելու ռիսկ է պարունակում: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է։

10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
10 լավագույն մարզիկները պարգևատրվել են
ՀՖԿՍՊ 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են TotoGaming ընկերության կողմից
6247 | 1
Facebook